Վրաստանում «Արարատ-Արմենիայի» երկրպագուներին անվճար տոմսեր կտրամադրվեն

Վրաստանում «Արարատ-Արմենիայի» երկրպագուներին անվճար տոմսեր կտրամադրվեն

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակում «Արարատ-Արմենիան» օգոստոսի 14-ին Թբիլիսիում կմրցի Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյի» հետ։

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է, որ դեսպանության աշխատակիցը ժամը 18։30-ից սկսած կգտնվի մարզադաշտի մուտքի մոտ և Հայաստանի չեմպիոնին աջակցելու համար ժամանած բոլոր երկրպագուներին անվճար կտրամադրի խաղի տոմսեր և «Արարատ-Արմենիա» գրությամբ վերնաշապիկներ։

Հիշեցնենք, որ սա դիմակայության պատասխան հանդիպումն է։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: