Արմեն Սարգսյանը հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ. ինչ են քննարկել

Արմեն Սարգսյանը հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ. ինչ են քննարկել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ:

Նախագահ Սարգսյանն ընդգծել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դերը մեր երկրի քաղաքական կյանքում, գնահատելի համարել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ կուսակցության արտահայտած կառուցողական դիրքորոշումը՝ հույս հայտնելով, որ նոր խորհրդարանում ներկայացված չլինելը չի ազդի կուսակցության քաղաքական գործունեության և ակտիվության վրա:

Նախագահը կարևոր է համարել ԲՀԿ քաղաքական փորձն ի շահ Հայաստանի Հանրապետության ծառայեցնելը և համոզմունք հայտնել, որ որպես արտախորհրդարանական ուժ «Բարգավաճ Հայաստանը» կշարունակի իր ակտիվ ներգրավվածությունը ունենալ քաղաքական գործընթացներում:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ներքաղաքական իրավիճակի շուրջ: