Նորածինների զանգվածային հուղարկավորության վայր է հայտնաբերվել
Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է նորածին երեխաների զանգվածային հուղարկավորության վայր։ Այս մասին հայտնում է The Times պարբերականը։ Համաձայն պարբերականի, զանգվածային հուղարկավորման վայրը հայտնաբերվել է Օլդեմ քաղաքի մոտ։ Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է նման հուղարկավորման չորս գերեզման։ Այն, որ նման հուղարկավորման վայրեր կան, հայտնի է դարձել շնորհիվ մի կնոջ, ով 53 տարի առաջ երկվորյակ երեխաներ էր լույս աշխարհ բերել, որոնք սակայն մահացել էին ծնվելուց գրեթե անմիջապես հետո։
Կես դար շարունակ գրեթե, այդ կինը փորձել է գտնել, թե որտեղ են հուղարկավորված իր մահացած երեխաները։ Հետաքրքրվել է նաեւ ոստիկանությունը եւ աստիճանաբար հայտնաբերվել են այդ գերեզմանները։ Պարբերականը նշում է, որ անցյալ դարում մահացած նորածիններին սովորաբար հուղարկավորել են ընդհանուր գերեզմաններում։ Նման գերեզմաններ կան Դեւոնում, Լանկաշիրում, Հադերսֆիլդում եւ Միդլսբրոյում։
Կարծիքներ