Խաղաղությունը մո՞տ է. ՀԱՄԱՍ-ին և Իսրայելին առաջարկ կա

Խաղաղությունը մո՞տ է. ՀԱՄԱՍ-ին և Իսրայելին առաջարկ կա

Կատարը Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչներին է փոխանցել Գազայի հատվածում հրադադարի հաստատման և արմատականների կողմից պատանդների ազատ արձակման վերաբերյալ համաձայնագրի վերջնական նախագիծը։

Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրին։

Գործակալության աղբյուրի համաձայն՝ հունվարի 12-ի երեկոյան Կատարի կառավարության ղեկավար և արտաքին գործերի նախարար Մուհամմեդ բին Աբդուլ Ռահման Ալ Թանին բանակցություններ է վարել Իսրայելի հետախուզական ծառայության՝ «Մոսադ»-ի Դեյվիդ Բարնեայի և ԱՄՆ հատուկ բանագնացի հետ։