NBA-ի սեզոնը կվերսկսվի յուրահատուկ ֆորմատով

NBA-ի սեզոնը կվերսկսվի յուրահատուկ ֆորմատով

Ազգային բասկետբոլային ընկերակցության (NBA) ղեկավարությունը համաձայնեցրել է այն ձեւաչափը, որով կվերսկսվեն պանդեմիայի պատճառով ընդհատված 2019-20 սեզոնի խաղերը։ Այս մասին հայտնում է ТАСС-ը, հղում տալով լիգայի մամուլի ծառայության տարածած հայտարարությանը։ Առաջնության խաղերին կմասնակցեն 30 մասնակիցներից 22-ը։

Ցանկում կհայտնվեն այն թիմերը, որոնք ընդմիջարկման պահին գտնվել են փլեյ-օֆֆի գոտում, ինչպես նաեւ այն թիմերը, ովքեր այդ գոտուց հետ են մնում ոչ ավել, քան վեց հաղթանակ։ Ընդ որում, յուրաքանչյուր կոնֆերենցիայում թիմերի թիվը կլինի տարբեր։ Ամեն թիմ կխաղա վեց հանդիպում, որից հետո կորոշվեն փլեյ-օֆֆի մասնակիցները։ Բոլոր հանդիպումները կկայանան Օրլանդոյի «Դիսնեյուորլդ» մարզադաշտում։