Մակրոնը խոսել է Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ»-ի մասին

Մակրոնը խոսել է Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ»-ի մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անդրադարձել է ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և նշել, որ մեծ շահագրգռվածություն կա Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության հաստատման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդար և կայուն խաղաղության հաստատման հարցում:

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեր ջանքերի համար, որոնց Ֆրանսիան լիովին աջակցում է։ Այս խաղաղությունը հասանելի է, և հնարավոր է հասնել երկու երկրի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման միջոցով, ինչը մենք շատ ենք ցանկանում։ Ես ուզում եմ վերահաստատել Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հեշտացնելու համար ձեռնարկված նախաձեռնություններին»,- ասել է Մակրոնը։

Ըստ Ֆրանսիայի նախագահի՝ Հարավային Կովկասի կայունությունը վճռորոշ է նաև Եվրամիության և Կենտրոնական Ասիայի միջև ավելի լայն հարաբերությունների ապագայի համար։

«Ֆրանսիան լիակատար աջակցություն է ցուցաբերում ԵՄ-ի և Կենտրոնական Ասիայի միջև կապերի ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին՝ ԵՄ ռազմավարությունների, Անդրկովկասյան միջանցքի նախագծի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակներում։ Մեկն առանց մյուսի չի կարելի իրականացնել»,- հավելել է Ֆրանսիայի նախագահը։