Հոկտեմբերի 14, 15, 16-ին արձանագրված կորոնավիրուսի դեպքերն ըստ սեռային հարաբերակցության

Հոկտեմբերի 14, 15, 16-ին արձանագրված կորոնավիրուսի դեպքերն ըստ սեռային հարաբերակցության

«Հրապարակը» հոկտեմբերի 16-ին հարցում էր ուղարկել ՀՀ առողջապահության նախարարություն՝ հետաքրքրվելով, թե COVID19-ով վարակված և բուժման մեջ գտնվող մեր քաղաքացիների թիվն ըստ սեռային հարաբերակցության որքան է։

Ի պատասխան հարցմանը հայտնել են, որ ս.թ. հոկտեմբերի 14, 15, 16-ին Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) 4376 դեպք, որից 2656-ը (61%)՝ կանանց, իսկ 1720-ը՝ (39%) տղամարդկանց շրջանում, որոնք գտնվում են բուժման մեջ կամ հսկողության ներքո:

Հոկտեմբերի 16-ին «Հրապարակի» հետ զրույցում Առողջապահության նախարարության մամուլի խոսնակն ասել էր, որ այդ օրվա դրությամբ ստացիոնար բուժում ստանում է 61460 վարակվածներից 59995-ը, իսկ փաստացի բուժվողների թիվը 12549 է (այդ պահին վարակիրները), որոնցից 1637-ը բժշկական կենտրոններում են։