Մխիթարյանը չի ընդգրկվել The Guardian-ի վարկածով տարվա լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում

Մխիթարյանը չի ընդգրկվել The Guardian-ի վարկածով տարվա լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում

Հայաստանի հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը նախկինում մի քանի անգամ ընդրկգվել է The Guardian-ի վարկածով տարվա լավագույն 100 ֆուտբոլիսների ցանկում, այս անգամ ուշադրության չի արժանացել և նրա անունը բացակայում է այդ ցանկից։

Հերթական անգամ առաջին հորիզոնականում կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսսին է։ Թուրինի «Յուվենթուսում» իր մրցելույթները շարունակող Ռոնալդուն ցուցակում միայն 4-րդն է։

1. Լիոնել Մեսսի («Բարսելոնա»)
2. Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ»)
3. Սադյո Մանե («Լիվերպուլ»)
4. Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»)
5. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»)
6. Կիլիան Մբապե (ՊՍԺ)
7. Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա»)
8. Ռահիմ Սթերլինգ («Մանչեսթեր Սիթի»)
9. Ալիսոն Բեքեր («Լիվերպուլ»)
10. Ֆրենկի դ Յոնգ («Այաքս» / «Բարսելոնա»)