Զոհվածի հարազատը Փաշինյանին թույլ չտվեց մոտենալ գերեզմանին

Զոհվածի հարազատը Փաշինյանին թույլ չտվեց մոտենալ գերեզմանին

Վայոց Ձոր մարզ այսօր Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցի ժամանակ համայնքներից մեկի գերեզմանատանը, ուր Փաշինյանը այցելել էր ծաղիկներ դնելու պատերազմում զոհվածների շիրիմներին, միջադեպ տեղի ունեցավ:

Քաղաքացին Փաշինյանին թույլ չի տվել մոտենալ իր հարազատի շիրիմին:

«Իմ եղբոր գերեզմանի հետ գործ չունեք, սա իմ եղբոր գերեզմանն է, ես դրա իրավունքն ունեմ, ձեզ թուլ չեմ տալիս»,-ասաց նա Փաշինյանին: