Բեռնատարը կորցրել է կառավարումը եւ բախվել մանկապարտեզին

Բեռնատարը կորցրել է կառավարումը եւ բախվել մանկապարտեզին

Ռուսաստանի Խանտի-Մայսիսկում «ԿԱՄԱԶ» մակնիշի բեռնատարը կորցրել է կառավարումը եւ բախվել մանկապարտեզի պատին։ Այս մասին հայտնում է «Լայֆը»։ Մասնագետները դեռ պարզում են, թե ինչու է լեռներից իջած բազմատոննա քաշով մեքենան կորցրել կառավարումը ու բախվել «Յոլոչկա» մանկապարտեզին։ Բախումը եղել է մանկապարտեզի այն հատվածին, որտեղ տեղակայված է եղել իզոլյատորն ու բուժկետը։ Բարեբախտաբար մանկապարտեզի այդ հատվածում երեխաներ չեն եղել։ Վարորդը միայն քերծվածքներ է ստացել։