Մեր քարոզչական խումբն ամեն օր տասը մարզերում գյուղից գյուղ կշրջի․ Պապիկյան

Մեր քարոզչական խումբն ամեն օր տասը մարզերում գյուղից գյուղ կշրջի․ Պապիկյան

«Քարոզարշավը լինելու է հետևյալ կերպ։ Մենք կունենանք տասը հատ փոքրիկ միկրոավտոբուսներ, որոնք պատված կլինեն այս լոգոյով, և մեր քարոզչական խումբն ամեն օր տասը մարզերում գյուղից գյուղ կշրջի, կբացատրի հանրաքվեի էությունը»,-այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց «Այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը։

Պապիկյանը նաև նշեց, որ այդ խմբերը մարտի 10-ից հետո կփոխվեն, այլ խմբեր կլինեն, սակայն փակագծերը չբացեց, թե ովքեր կլինեն ընդգրկված խմբում։

Հարցին՝ հանրահավաք լինելո՞ւ է, Պապիկյանն ասաց․ «Նախատեսվում է, որ այդ քաղաքներում, որտեղ կկանգնեն մեր մեքենաները, այդտեղ կլինեն նաև հանրահավաքներ»։

Հիշեցնենք, որ Պապիկյանն ավելի վաղ հայտնել էր, որ ակտիվ քարոզարշավը կմեկնարկի մարտի 2-ից։ Քարոզարշավին անձամբ կմասնակցի ինքը՝ Սուրեն Պապիկյանը, որը արձակուրդ կվերցնի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից։