Ռուսներն այս կամ այն ձևաչափով իրենց շահերը կպաշտպանեն, բա մեր շահերն ո՞վ է պաշտպանելու

Ռուսներն այս կամ այն ձևաչափով իրենց շահերը կպաշտպանեն, բա մեր շահերն ո՞վ է պաշտպանելու

«Հրապարակի» զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։

-Լավրովի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը պատրաստ է Արցախի բնակչությանը Ադրբեջանի քաղաքացիներին հասանելի բոլոր իրավունքները տրամադրել մեծ վրդովմունք առաջացրեց։ Իրականում ինչի՞ մասին էր Լավրովի հայտարարությունը։

-Ինձ համար փոքր -ինչ զարմանալի է այն տարակուսանքը, որն առաջացավ հայ հասարակության շրջանում, որովհետև անվտանգության թեզը, որն ըստ իշխանական տեսլականի ավելի կարևոր է, քան ինքնորոշման թեզը՝ առաջինը, հիշեցնեմ՝ իշխանությունն է առաջ մղում, ոչ թե ռուսները կամ այլ խաղացողներ։ Ասածն ինչ էր, շատ պարզ․ ասում էր՝ հայեր, եթե ձեր իշխանությունները ավելի հետաքրքրված են, թեզի հիմնական մասը անվտանգությունն է՝ Արցախի հայերի, ապա Ադրբեջանը խոստանում է, որ կապահովի։ Այսինքն, իր ասածն այն է, որ նախ դուք ձեր մեջ փորձեք հասկանալ ինչն ինչոց է և երկրորդը, եթե նկատել եք, դա ասվել էր փոքր-ինչ աննշան հեգնանքով։ Ընդ որում հեգնվում էր հենց անվտանգության թեզը, որովհետև Լավրովը շատ լավ հասկանում է, որ անվտանգության երաշխիքներ ստանալ ադրբեջանցիներից, որ հայերը կստանան նույն իրավունքներն, ինչ ադրբեջանցիները, ակնհայտ աբսուրդ է։ Շատ լավ հասկանում է, որ այնտեղ կոտորած է լինելու, պարզապես Լավրովը մատնանշում է հենց հայկական կողմի խոսքերը և ասում է՝ Հայաստանի իշխանությունները սա են ասում, Ադրբեջանն էլ սա է հակադարձում։ Դա էր ընդամենը, այստեղ ոչ թե Լավրովի մասով պետք է լիներ տարակուսանքը, այլ իշխանությունների հիմնական թեզավորման։

-Լավրովը շեշտեց նաև, որ Հայաստանի իշխանությունները խոսում են Արցախի հայերի անվտանգության մասին, սակայն ոչ կարգավիճակի։ Լավրովը նկատի ունի, որ ՀՀ իշխանությունները Ադրբեջանի հետ բանակցում են Արցախը հանձնելու շո՞ւրջ։

-Ըստ երևույթին, այո և լրջագույն հարց է ծագում՝ իրականում ինչի՞մասին է բանակցում Հայաստանը: Եթե Հայաստանի իշխանությունները բանակցում են տեխնիկական հարցերի շուրջ, թե ինչպես են արցախահայությանը նետելու թուրքի երախը՝ պայմանական երաշխիքների ներքո, ապա ռուսական կողմը նշում է, եթե դուք որոշել եք ինքնասպանվեք՝ մի հատ հասկանանք, թե այս պրոցեսում ինչի մասին է խոսքը գնում, ի՞նչ եք դուք ուզում։ Միանշանակ համաձայն եմ, որ այստեղ խորագույն կասկածներ կան, որ Հայաստանը հնարավոր է տեխնիկական ասպեկտներն է քննարկում ընդամենը, թե ինչպես պիտի Արցախը հանձնի։ Սա աբսուրդին հավասար պահեր են։ Մենք կրկին խնդրի հիմքը փնտրում ենք այլ տեղ՝ ինչ-որ ռուսներ, թուրքեր, ամերիկացիներ, եվրոպացիներ, իրանցիներ։ Խնդիրը այն նպատակներն են, որոնք հայտարարվում են Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից, այսպես կոչված, «խաղաղ բանակցությունների» ընթացքում։ Հարց է ծագում, եթե Հայաստանի իշխանությունները իբրև այդքան անհանգստացած են արցախահայության ապագայի մասին, ինչի՞ չեն բացառում Արցախի ներկայությունը Արդբեջանի կազմում, որը կբերի գաղթի, սպանդի, կոտորածի։ Ձեզ թվում է, որ Ադրբեջանի կողմից տրված երաշխիքներն ու երդումներն աշխատելո՞ւ են։ Այդպես կարող են մտածել մարդիկ, ովքեր իրականությունից ու իրողություններից կտրված են կամ միտումնավոր պրոցեսը տանում են դեպի աբսուրդ, դեպի սպանդ և կոտորած:

-Երևանում կայացած ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի ոչ այնքան դրական ավարտը կապ ունե՞ր Լավրովի երեկվա հայտարարության հետ։ Դա ազդեցություն ունեցե՞լ է հայտարարության բովանդակության վրա։

-Այո, մասնակի կարելի է կապել, բայց կարծում եմ այդքան կապ չունի ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի հայտարարությունը Հայաստանի չստորագրելու հետ։ Ռուսներն ասում են, որ Հայաստանի իշխանությունները նորմալ են դիտարկում, եթե Արցախն անցնի Ադրբեջանի տիրապետության տակ։ Եվ այստեղ ավելի շատ տարակուսանք է առաջացնում այն, որ եթե ռուսները, օրինակ, առաջարկներ են տալիս, որոնք բխում են հայկական կողմի շահերից, օրինակ, Արցախի հարցը առկախված պահել և վերջնական լուծում չտալ՝ դրանով թույլ տալ պահպանել ստատուս քվոն, որը կա։ Եթե հայկական կողմն ասում է՝ դե գիտեք ինչ կա, ռուսներ՝ ձեր առաջարկն է դուք էլ պաշտպանեք, սա պարզապես զավեշտ է։ Ախր դա մեր շահերից է բխում, ռուսներն այս կամ այն ձևաչափով իրենց շահերը կպաշտպանեն՝ թող ոչ ոք չկասկածի, բայց կներեք, բա մեր շահերն ո՞վ է պաշտպանելու։ Մենք ենք պարտավոր մեր շահերը պաշտպանել, ոչ թե ասենք՝ գիտեք ինչ կա, դուք առաջարկ եք արել՝ տեր եղեք ձեր առաջարկին։ Փրկօղակ են գցում ռուսները փաստացի Հայաստանի համար բանակցային պրոցեսի մեջ, Հայաստանն էլ ասում է՝ դե, էդ փրկօղակը որ գցել ես, բեր, քո ձեռքով տուր ինձ, այդ փրկօղակը հիմնավորիր։ Աբսուրդ է։

-Լավրովն անդրադարձավ նաև Մինսկի խմբին, նշելով, որ Մինսկի խմբի մասին արդեն ոչ ոք չի հիշում։ Հայկական կողմի շահերին չե՞ն հակասում նման հայտարարությունները, թե՞ Լավրովը փաստն էր արձանագրում։

-Ըստ էության, Լավրովը արձանագրեց այն իրականությունը, որը երեք համանախագահները այս կամ այն ձևաչափով հայտարարում էին։ Այսինքն, ասում էին, որ իրենք պատրաստ են Հայաստանի և Ադրբեջանի միջև ինչ-որ հարաբերությունների հետ կապված ինչ-որ գործընթացների մեջ ներքաշվել, բայց գործում են առանձին-առանձին։ Կարևոր տարաձայնությունն այն է, երբ մենք ունենք մի իրավիճակ, երբ երկու զուգահեռ ուղղություն է աշխատում։ Ռուս-հայ- ադրբեջանական և արևմուտք՝ հայ-ադրբեջանական  երկու ֆորմատ, որոնց հիմնական նպատակները տարբեր են։ Պայմանական արևմուտքի խնդիրն է, օգտագործելով ստեղծված իրավիճակը դուրս մղել Ռուսաստանին տարածաշրջանից, Ռուսաստանի նպատակը ՝ դուրս չմղվել տարածաշրջանից, քանի որ իրենք շատ լավ հասկանում են, որ այդ պարագայում պայթելու է ռուսական Հյուսիսային Կովկասը և Միջին Ասիայի հետ ամբողջ իրենց սահմանը ողջ երկայնքով։ Ի վերջո, դա լրիվ ակնհայտ է, այսինքն, այստեղ գերտերությունների բախման կիզակետում գտնվում ենք մենք, բայց ցավոք, ունենք մի իրավիճակ, երբ ինքնակամ հարցի քննարկումներն ու լուծումները տվել ենք բոլորին, բացի մեզանից։

-Ալիևը հրաժարվեց դեկտեմբերի 7-ի հանդիպմանը մասնակցել։ Ալիևը վա բանկ է գնո՞ւմ։

-Ալիևի դեկտեմբերի հանդիպումից հրաժարվելը էսկալացիայի էլեմենտներից է, այսինքն, Ալիևը փորձում է հայկական կողմին դեստրուկտիվ ներկայացնել և այստեղ բնավ Արցախի մասին չի խոսքը գնում՝ խոսքը գնում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության մասին, այսինքն, մասնատման։ Ադրբեջանը նախապատրաստվում է Հայաստանի Հանրապետության դեմ նոր ռազմական սադրանքների՝ ընդհուպ մինչև մասնատման փորձերի։ Իրենք հետ չեն կանգնելու և Ալիևի կողմից իրավիճակի այս լարումը բխում է այդ տրամաբանությունից և դա ընդամենը պատրվակ էր Ալիևի համար։ Մակրոն և այլն, ինչ իրենք դրել են, իրար մեջ հորինել են՝ չկա նման բան։ Ադրբեջանը պարզապես նախապատրաստվում է պատերազմի։ Հիմարագույն սիտուացիա է՝ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի՝ Հայաստանը Ամանորի տոնակատարություններին։

-Ֆրանսիայի Սենատը պրոհայկական հայտարարություն ընդունեց, սակայն Ֆրանսիայի ԱԳՆ-ն շտապեց հայտարարել, որ դա չի արտացոլում Ֆրանսիայի պաշտոնական տեսակետը։ Ֆրանսիան «кнут и пряник»-ի քաղաքականությո՞ւն է վարում։

-Ֆրանսիայի Սենատի հայտարարությունը շատ տեղին է, շատ կարևոր է և մենք պետք է երախտապարտ լինենք Ֆրանսիայի Սենատին, ֆրանսիացի եղբայրներին։ Բայց, ռեալ պոլիտիկը թելադրում է իր կանոնները։ Տեսեք, մի կողմից լավ ռեզալյուցիա, մյուս կողմից Ֆրանսիայի ԱԳՆ-ն միանգամից պարզաբանում տվեց, որ ըստ էության Ֆրանսիայի արտաքին քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվում։ Այլ այն պահից սկսած, երբ որ Ֆրանսիայի գործադիրը, բացի ամպագորգոռ բառերից, երդումներից և հայանպաստ հայտարարություններից հստակ գործողություն կանի, օրինակ, կարգելափակի Ալիևի ընտանիքի հաշիվները ֆրանսիական բանկերում, այ դա կլինի իրական շարժ, մնացածը բարի ցանկությունների, և, ցավոք, ֆրանսիացիների կողմից բարի կենացների տիրույթում է։ Այնուամենայնիվ շատ ողջունելի է, շատ լավ է ու պետք է գովեստի խոսքեր ասվի այն բոլոր մարդկանց հասցեին, ովքեր իրենց լուման ունեն այս բանաձն ընդունելու