«Սիրտս չի տանի տեսնիմ քրոջս». բռնության ենթարկված գյումրեցի աղջկա եղբայրը Հայաստանում է

«Սիրտս չի տանի տեսնիմ քրոջս». բռնության ենթարկված գյումրեցի աղջկա եղբայրը Հայաստանում է

Բռնության ենթարկված գյումրեցի փոքրիկ Նազելիի եղբայրն արդեն Հայաստանում է: Եկել է մենակ, կապրի մյուս հորաքրոջ հետ: Դեպքերի մասին խոսել տղան ինքն է ցանկացել: Երեխայի կյանքը հայրական տանը, իր մեկնաբանմամբ, անտանելի է դարձել հոր մահվանից հետո:

Քրոջ վիճակը տղային հանգիստ չի տալիս: Անհամբեր է՝ երբ է հանդիպելու: Պարզապես հիմա տղան շոկի մեջ է, հանդիպումը ավելի ուշ է ծրագրում՝ մինչ քույր ու եղբայր դրան պատրաստ կլինեն:

Հորաքրոջը հանգիստ չի տալիս փոքրիկ Նազելիի վիճակը: Բայց հետ նայելով՝ չի կարողանում զսպել զայրույթը, ինչպես եղբոր ընտանիքը քանդվեց իր աչքի առաջ, պայքարն էլ ապահովել գոնե երեխաների անվտանգությանը մասամբ է ստացվել:

Նյութի աղբյուր՝ Tsayg.am