Հայկական ֆուտբոլն այսօր կանգնած է աղետի առջև

Հայկական ֆուտբոլն այսօր կանգնած է աղետի առջև

Երեկ ավարտվեցին Աշխարհի 2022 թվականի առաջնության խմբային փուլի խաղերը, արդեն հայտնի են մեկ-ութերորդ եզրափակչի զույգերը ։ Աշխարհի առաջնության ընթացքի վերաբերյալ զրուցեցինք Երևանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Հովհաննես Պողոսյանի հետ։ Ամփոփելով խմբային փուլը, Պողոսյանն ասաց․

«Այս տարվա աշխարհի առաջնությունը, ինչպես նախորդ բոլոր առաջնությունները, անակնկալներով էր, բայց ես դրանք պատահականություններ չեմ համարի, որովհետև ֆուտբոլում պատահականություններ երբեք չեն լինում։ Իսկ անակնկալն այն է, որ տվյալ պահին թիմը լավ պատրաստված դուրս է եկել, և կարողացել է հաղթել իրենից ավելի հզոր մրցակցի։ Ֆուտբոլն այսօր այնպիսին է դարձել, որ ֆուտբոլում յուրաքանչյուր թիմ կարող է հաղթել ուժեղագույն թիմին՝ ելնելով իր պատրաստակամությունից, նաև խաղին պատրաստվելու իրենց նվիրվածությունից, իսկ ուժեղ թիմն էլ, բնականաբար, թերագնահատելով թույլ թիմին, ամբողջ ներուժով չի տրամադրվում խաղին, և լինում են անակնկալներ։ Պատահականությամբ երբեք խմբային փուլը չեն հաղթահարում, եթե խմբային փուլը հաղթահարում են, դա արդեն նշանակում է, որ դա պատահականություն չէ, այլ անակնկալ է։ Նայեք Մարոկկոյի հավաքականին, ինչպե՞ս մենք կարող ենք ասել, որ Մարոկկոյի հավաքականը պատահականությամբ դուրս եկավ մեկ- ութերորդ եզրափակիչ, մենք տեսանք, թե ինչպես է Մարոկկոյի հավաքականը պատրաստվել աշխարհի առաջնությանը, ինչպես Բելգիայի նման հզոր մրցակցին կարողացավ հաղթել, հաղթեց Կանադային և 6 միավորով, առաջին տեղով խմբային փուլից դուրս եկավ, նույնը կարելի է ասել Ճապոնիայի մասին․ Իսպանիայի և Գերմանիայի պես գերհզոր հետ թողեց իրենից։ Նույնը Հարվային Կորեայի դեպքում և այլն»,- ասաց Պողոսյանը։
Հարցին, թե մեկ- ութերորդ եզրափակչո՞ւմ էլ անակնկալներ կլինեն, Պողոսյանը պատասխանեց․

«Կարծում եմ՝ եզրափակչում անակնկալները գնալով ավելի կքչանան, քանի որ եզրափակչում ընդամենը մեկ խաղ է, և պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից։ Այսօր տեղի են ունանելու մեկ- ութերորդ եզրափակչի առաջին 2 խաղերը։ Առաջինը Նիդերլանդների հավաքարականը կխաղա ԱՄՆ-ի հետ, և կարծում եմ այդ խաղում Նիդերլանդները կհաղթի, իսկ երկրորդ խաղում Արգենտինան էլ կհաղթի Ավստրալիայի հավաքականին»։ 

Նախկին ֆուտբոլիստն ասաց, որ իր ֆավորիտը Արգենտինայի հավաքականն է․

«Միանշանակ Արգենտինան, ես մանկուց երկրպագել եմ Արգենտինային` դեռ Դիեգո Մարադոննայի ժամանակներից, և այսօր էլ կենդան իլեգենդ Մեսսիի օրոք  երկրպագում եմ և ունեմ իմ սկզբունքները և միշտ Արգենտինայի կողքին եմ։ Արգենտինային այսօր ցանկանում եմ հաղթանակ, և մնացած խաղերում։ Ցանկանում եմ, որ Արգենտինան այս տարի գավաթը նվաճի»։

Այս բանի ֆոնին, որ Ասիական թիմերը՝ Կարավային Կորեան, Ճապոնիան այս առաջնությունում շատ լավ են հանդես գալիս, նույնիսկ մեկ- ութերորդ եզրափակիչ են անցել, Հայաստանի հավաքականը դեռևս մարզիչ անգամ չունի։ Անդրադառնալով հայկական ֆուտբոլի վիճակին, Պողոսյանն ասաց․

«Դրա համար եմ ասում, որ ֆոտբոլում պատահականություններ չեն լինում․ դե թող պատահականությամբ Հայաստանի հավաքականը դուրս գար Աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ։ Ես նախորդ իմ գրառումներում,  հարցազրույցներում շատ եմ անդրադարձել , որ այսօրվա մեր ֆուտբոլը հիվանդ է առավել քան երբևէ, և գնալով հայկական ֆուտբոլը գնում է դեպի անհույս և անդառնալի վիճակ։ Ֆուտբոլում պատահական երևույթները չեն կարող ղեկավարել հայկական ֆուտբոլը, ինչպե՞ս կարող են պատահական երևույթները ղեկավարել ազգային կառույցը։ Հայկական ֆուտբոլում այսօր երկակի ստանդարտներ են գործում, շատ տխուր է, հայկական ֆուտբոլն այսօր կանգնած է աղետի առջև, այսպես եթե շարունակվի, մի քանի տարուց հայկական ֆուտբոլը կարող է ընդհանրապես գոյություն չունենալ։ Սրանց համար խոշոր հաշվով պարտվելը դարձել է սովորություն։ Տեսնում եք՝ Բելգիայի ընտրանին, Գերմանիայի ընտրանին, մեր հարևան Իրանի ընտրանին  դուրս մնացին խմբային փուլից և ղեկավար կազմն արդեն իսկ հրաժարականներ են տալիս»։