Պայթյուն Բաղդադում, կան զոհեր եւ վիրավորներ

Պայթյուն Բաղդադում, կան զոհեր եւ վիրավորներ

Պայթյուն է որոտացել Իրաքի մայրաքաղաք Բաղդադի կենտրոնում, որտեղ ընթանում են բողոքի զանգվածային ցույցեր։ Զոհերի թիվը հասել է վեցի։ Այս մասին հայտնում է Իրաքի ՆԳ նախարարությունը։ Տուժածների թիվը հասել է 30-ի։ Ըստ հրապարակված տեղեկատվության, ականապատված մեքենան պայթեցվել է Բաղդադի կենտրոնական Թահրիր հրապարակում, որտեղ հավաքված են եղել մեծ տվով ցուցարարներ։ Նշենք, որ Իրաքում դեռ հոկտեմբերից սկսվել են բողոքի ցույցեր։ Ցուցարարները բողոքում կյանքի պայմանների վատացման, երիտասարդության շրջանում գործազրկության բարձր ցուցանիշների եւ կոռուպցիայի դեմ։ Ամենուրեք ցույցերն ուղեկվել են անկարգություններով ու բռնություններով։ Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականն ու պառլամենտական արտահերթ ընտրություններ։ Արդեն բախումների հետեւանքով զոհվել է 320 մարդ, տուժել 15 հազար մարդ։