Մերժել եմ մի քանի հազար դոլարի դիմաց ուսանողներին մարդավաճառության զոհ դարձնելու առաջարկը. Թոռնիկ Ալիյան

Մերժել եմ մի քանի հազար դոլարի դիմաց ուսանողներին մարդավաճառության զոհ դարձնելու  առաջարկը. Թոռնիկ Ալիյան

Ագրարայինի ՈՒԽ նախագահ Թոռնիկ Ալիյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրելի ուսանողներ, սիրելի ժողովուրդ, ինչպես արդեն բոլորդ գիտեք՝ օրեր առաջ ինձ առաջարկեցին գումարի դիմաց Ագրարային համալսարանի ուսանողներին հանել փողոց՝ ցույցերի։ Վստահ եմ ՝ գիտեք նաև, որ մերժել եմ մի քանի հազար դոլարի դիմաց ուսանողներին մարդավաճառության զոհ դարձնելու առաջարկը։ 

Բայց տարածվում է մի խեղաթյուրված, կրճատված ձայնագրություն, որից գուցե այդքան էլ ակնհայտ չէ մերժումս։ 
Եվս մեկ անգամ փաստում եմ գլուխը պատին է տվել նա, ով կմտածի, թե պիտի 1000 դրամով կամ թեկուզ դոլարով ուսանողի կամքը ու ազատությունը գնի։ 

Իսկ բոլոր այն լրատվականները, որ իմ մասին հերյուրանքներ են տարածում, պատժվելու են, միանշանակ պատժվելու են։ 

Ու ինչքան էլ, որ փորձեն իմ մերժումից ջղաձգումների մեջ ընկած համոզել, որ ես «գործ տվող» եմ, էդքան անգամ էլ գլուխները պատին կտան։ 

Ով էլ որ իր հոգին ու թասիբը ծախել է 1000 դրամով կամ գուցե դոլարով, թող ինքը մտածի»: