Սպանել են Կադիրովին քննադատող բլոգերին․ Ազատություն

Շվեդիայում դեկտեմբերի 2-ի գիշերը գնդակահարել են ընդդիմադիր չեչեն բլոգեր Թումսո Աբդուրախմանովին, հայտնում է Ազատություն ռադիոկայանի Telegram ալիքը։
Նշվում է, որ տեղեկությունը հաստատել են նրա զինակիցները։ Շվեդիայի ուժային գերատեսչությունները դեռ չեն մեկնաբանել այս տեղեկությունը։ Թումսո Աբդուրախմանովը հայտնի է Չեչնիայի իշխանությունների հասցեին իր քննադատությամբ։ 2015 թվականին նա լքել է Ռուսաստանը, ըստ նրա՝ Ռամզան Կադիրովի հարազատների հետ կոնֆլիկտից հետո։
Բլոգերը Շվեդիայում ստացել է քաղաքական փախստականի կարգավիճակ։ Չեչնիայում Աբդուրախմանովին մեղադրում են «Իսլամական պետության» հետ կապերի մեջ։
Կարծիքներ