Լուսինը ներառվել է «խոցելի մշակութային կոթողների» ցանկում 

Լուսինը ներառվել է «խոցելի մշակութային կոթողների» ցանկում 

Հուշարձանների համաշխարհային հիմնադրամը՝ WMF-ը, Լուսինը ներառել է սպառնալիքի տակ գտնվող մշակութային ժառանգության օբյեկտների ամենամյա ցանկում։ Այս մասին տեղեկանում ենք կազմակերպության տարածած հայտարարությունից։ 2025 թվականին ցանկում հայտնվել են այնպիսի տեղավայրեր, որոնց վրա ազդում են գլոբալ գործոնները, ինչպիսիք են՝ տուրիզմը, կլիմայի փոփոխությունները, բնական աղետներն ու ռազմական հակամարտությունները։

Նոր ցանկը ներառում է 29 երկրում գտնվող 24 օբյեկտ, ինչպես նաեւ՝ Լուսինը։ Կազմակերպության ղեկավար Բենեդիկտա դե Մոնթլոն նշել է, որ ցանկում հայտնվել են Գազայի պատմական քաղաքական շինությունները, որոնք ավերվել են ռազմական հակամարտության պատճառով, Թուրքիայում գտնվող Անթաքիա հնամենի քաղաքը, որը տուժել էր 23 թվականի երկրաշարժից եւ այլ մշակութային օբյեկտներ։