ԵՄ-ն գտնվում է կորոնավիրուսի բռնկման երկրորդ ալիքի կենտրոնում․ Ուրսուլա ֆոն դեր Լյայեն

ԵՄ-ն գտնվում է կորոնավիրուսի բռնկման երկրորդ ալիքի կենտրոնում․ Ուրսուլա ֆոն դեր Լյայեն

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ Եվրամիությունը ներկայումս գտնվում է կորոնավիրուսային ինֆեկցիայի բռնկման երկրորդ ալիքի կենտրոնում։ «Ավելի ու ավելի շատ մարդիկ են վարակում մյուսներին։ Գործնականում, ինչպես եւ անցյալ շաբաթ, վարակման նոր դեպքերը կազմել է 1,1 միլիոն»,- ասել է ԵՀ նախագահը՝ Բրյուսելում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։ Նա նաեւ հավելել է, որ իրավիճակը չափազանց բարդ է, սակայն ԵՄ-ում դեռ հնարավոր է կանխել վարակի տարածքումը, եթե պատասխանատու վերաբերմունք ցուցաբերվի քաղաքացիների կողմից։ Ֆոն դեր Լյայենը նկատել է, որ ամեն գնով պետք է զսպել վիրուսի տարածումը, քանի դեռ ԵՄ-ն չունի պատվաստանյութ եւ մարդկանց առողջության պահպանման համար այլ լավագույն միջոցներ։