Թուրքիան մտադիր է ավելացնել Ռուսաստանից մատակարարվող գազի ծավալները

Թուրքիան մտադիր է ավելացնել Ռուսաստանից մատակարարվող գազի ծավալները

Թուրքիան մտադիր է ավելացնել Ռուսաստանից եւ Ադրբեջանից մատակարարվող գազի ծավալները եւ բանակցություններ է վարում այս երկու երկրների հետ։ Անկարան նաեւ մտադիր է գազի հավելյալ մատակարարումներ ապահովել իր կարիքների համար եւ բանակցում է նաեւ այլ երկրների հետ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի փոխնախարար Ալփարսլան Բայրաքթարը՝ Gastech միջազգային կոնֆերանսի ընթացքում։

Նա նշել է, որ տարին չափազանց ծանր է լինելու բոլորի համար, սակայն ունենալով լավ հարաբերություններ հիմնական գազամատակարարներ Ադրբեջանի եւ Ռուսաստանի հետ, բանակցում են նոր մատակարարումների ծավալների եւ նոր պայմանագրերի կնքման շուրջ։

Նշենք, որ Անկարայի եւ ռուսական «Գազպրոմի» միջեւ պայմանագրի ժամկետը լրանում է այս տարեվերջին եւ թերեւս կթարմացվի կամ գուցե նաեւ կընդլայնվի նաեւ այս պայմանագիրը։