Արհեստական ինտելեկտը կօգնի ախտորոշել կորոնավիրուսը

Արհեստական ինտելեկտը կօգնի ախտորոշել կորոնավիրուսը

Ռուսաստանում Բուրյաթիայի բժիշկները սկսել են թոքաբորվը, այդ թվում նաեւ նոր տիպի կորոնավիրուսային ինֆեկցիան ախտորոշել արհեստական ինտելեկտի օգնությամբ։ Այս մասին հայտնում է այդ ինքնավար հանրապետության տեղական կառավարության մամուլի ծառայությունը։

Այդպես, տեղի հանրապետական հիվանդանոցին տրամադրվել են հատուկ սարքեր եւ հասանելիություն ռուսական Խնայբանկի լաբորատորիայի կողմից ստեղծված արհեստական ինտելեկտի հանդեպ, որից հետո հիվանդանոցում թոքաբորբի, այդ թվում նաեւ՝ COVID-19-ի ախտորոշումը սկսել են իրականացնել համակարգչային տոմոգրաֆիայի լուսանկարների միջոցով՝ արհեստական ինտելեկտի օգնությամբ։ Արհեստական նեյրոցանցը ուսումնասիրելով լուսանկարները տալիս է իր եզրակացությունը եւ արագացնում ախտորոշման պրոցեսը մի քանի անգամ ավելի արագ։

Սարքավորումը կարող է օրական 150 նման հետազոտություն իրականացնել, ճշգրտությունը՝ 90 տոկոս է։ Առաջիկայում համանման սարքերով սկսելու են ավելի լայն սպեկտրի հիվանդությունների ախտորոշում նույնպես իրականացնել, ինչպես օրինակ ինսուլտ, սիրտ-անոթային հիվանդություններ եւ այլն։