Մենք ավելի շատ ենք, ավելի ուժեղ, քան կարող է թվալ. Սիրուշո

Մենք ավելի շատ ենք, ավելի ուժեղ, քան կարող է թվալ. Սիրուշո

Երգչուհի Սիրուշոն իր ֆեյսբուքյան էջում նոր հեռոստահաղորդումից հատված է հրապարակել, որին կից գրառում է արել ։

«Տանում ենք ձեզ մեզ հետ ճանանարհորդության աշխարհի տարբեր երկրներով մեկ, ուզում եմ կիսել ձեզ հետ այն, ինչ տեսնում եմ, այն, ինչ լսում եմ իմ համերգային շրջագայությունների ժամանակ, ինչից ոգեշնչվում եմ։

Ուզում եմ ծանոթացնել ձեզ այն անձանց հետ, ումից կարելի է սովորել, մարդիկ, ովքեր Հայաստանից դուրս պահում են հայկականը՝ թե մշակույթը, թե բարքերը, և թե արժեքները ։

Armat ձայնասկավառակս, որը թողարկվեց մի քանի տարի առաջ, ոգեշնչված է հենց այսպիսի անձանցից։

Ես վստահ եմ, որ այս հաղորդումները ոգեշնչման աղբյուր կհանդիսանան շատ շատերի համար ու ավելի լավ պատկերացում կստեղծեն սփյուռքում մեր արմատները պահող մեր հայրենակիցների վերաբերյալ ։ Մենք ավելի շատ ենք ու ավելի ուժեղ, քան կարող է թվալ» ։