Հողը քանդում էին, քաղաքապետարանը որևէ բան չձեռնարկեց. Գ․ Էմին 8 շենքի բնակիչ

«Երբ տները քանդեցին եւ արդեն սկսել էին հողը քանդել, անձամբ ես եմ զանգել Երեւանի քաղաքապետարան, որտեղից ինձ տեղեկացրել են, որ կառուցապատողն ունի քանդման թույլտվություն։ Այդ պահի դրությամբ կառուցապատողը չուներ շինթույլտվություն, քաղաքապետարանը ոչինչ չձեռնարկեց»,-այս մասին ասաց Գեւորգ Էմին 8 հասցեի բնակիչմերից մեկը։
Այսօր Գեւորգ Էմին 8 հասցեի նորակառույց շենքի բնակիչները բողոքի ակցիա իրականացրին՝ ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի։ Ըստ նրանց՝ քաղաքապետարանը ապօրինի շինթույլտվություն է տվել 10 հարկանի շենքի կառուցման, որը վտանգում է իրենց շենքի սեյսմակայությունը, տներ կան, որ արդեն պատերը ճաք են տվել։ Շենքի բնակիչները հանգիստ չունեն: Մենք ավելի վաղ գրել էինք, որ Անտառային 158 եւ 120 հասցեներում 10 հարկանի շենք է կառուցվում՝ Գեւորգ Էմին 8 հասցեի շենքի անվտանգության հաշվին։ Քարը քարին չի մնա, եթե «կովշը» շարունակ քերի նորակառույց շենքի հիմքը։ Կառուցապատողը «Նուրազյան Քնսթրաքշն» ընկերությունն է։
Նշենք, որ ընկերությունը այս հասցեում 9 հարկանի շենքի շինթույլտվություն է ստացել, մինչդեռ կողքի շենքի բնակիչները պնդում են, որ նման հարկայնության թույլտվություն չէր կարելի տար, քանի որ Վերին անտառայինում բոլոր շենքերը 5-7 հարկ են։ Բացի այդ, կառուցապատողը դեռ շինթույլտվությունը չստացած արդեն 10 հարկանի շենքում բնակարաններ վաճառելու հայտարարություն է տվել, եւ վաճառել է։
Բնակիչներին հաջողվեց դադարեցնել շինարարության ընթացքը, պայմանով, որ երկուշաբթի հանդիմում կունենան Երեւանի քաղաքապետարանից որեւէ մեկի հետ։
Մանրամասն՝ տեսանյութում
Կարծիքներ