Թողնելով պարապմունքները՝ միացավ հայրենիքի պաշտպանությանը

Թողնելով պարապմունքները՝ միացավ հայրենիքի պաշտպանությանը

Ո՞վ ճանաչեց, այո, Սիմոնն է՝ ծանրամարտի բազմակի չեմպիոն և ռեկորդակիր: Երեկ փոքր ոսկի բերեց Հայաստանին, պաճառը՝ պարամունքները թողած պատերազմում է եղել, ոչինչ, ախպերս, հետո միանգամից 3 ոսկին էլ կբերես: Հայրենասիրության մասին չեն գոռում կամ ֆբ նստած պատերազմ անում, այլ սա է հայրենասիրությունը, Սիմոնը, ողջ պատերազմի ընթացքում թողնելով պարամունքները, միացավ հայրենիքի պաշտպանությանը...

Արարատ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը երեկ Եվրոպայի առաջնությունում նվաճեց փոքր ոսկե մեդալ:

Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնության 109 կգ քաշային կարգի պոկում վարժության առաջին երկու մոտեցումներում Մարտիրոսյանը չբարձրացրեց 190կգ, այնուհետ երրորդում կարողացավ գլխավերևում պահեց 190 կգ և նվաճեց փոքր ոսկե մեդալ: Հրում վարժությունում նա զրո ստացավ` երեք մոտեցմամբ չբարձրացնելով 227 կգ:

Սիմոն Մարտիրոսյանը Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Աշխարհի (2018, 2019) և Եվրոպայի (2017, 2019) առաջնությունների կրկնակի չեմպիոն է: 109 կգ քաշային կարգում բոլոր ռեկորդները պատկանում են Մարտիրոսյանին: