Ավելի նման, քան հենց Մեսսին․ Օռլանդոյի թանգարանում տեղադրվել է արգենտինացու մոմե արձանը

Ավելի նման, քան հենց Մեսսին․ Օռլանդոյի թանգարանում տեղադրվել է արգենտինացու մոմե արձանը

Օռլանդոյի Մադամ Տյուսոյի թանգարանում հայտնվել է «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի ընտրանու հարձակվող Լիոնել Մեսսիի մոմե արձանը։

Ժպտացող Մեսսին կերտվել է «Ինտեր Մայամիի» մարզաշապկով, ձեռքերը վերև պարզած:

«Ավելի նման, քան հենց Մեսսին: Նա, որը հաճախ համարվում է բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստներից մեկը, անմահացավ Մադամ Տյուսոյի թանգարանում այլ սպորտային խորհրդանիշների հետ միասին: Նա հպարտորեն ցուցադրվում է «Ինտեր Մայամիի» մարզաշապիկը՝ ներկայացնելով այն ոգին և կիրքը, որը տանում է խաղադաշտ»,- ասված է թանգարանի կայքում արված հրապարակման մեջ: