Հանդիպել են Իրանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարները

Հանդիպել են Իրանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարները

Թեհրանում հանդիպել են Իրանի եւ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ Մոհամմադ Ռըզա Աշթիանին եւ Զաքիր Հասանովը։

Հանդիպման օրակարգում, ըստ տարածված պաշտոնական հաղորդագրության, եղել են երկկողմ՝ պաշտպանական եւ անվտանգային ոլորտներում գործակցության հարցերը։ Հասանովը երախտագիտություն է հայտնել Իրանին՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության աջակցության համար։