Երեխան ոչ թե 3 տարեկան է, այլ՝ 5, նրա մոտ միայն սրտխառնոց է եղել

Երեխան ոչ թե 3 տարեկան է, այլ՝ 5, նրա մոտ միայն սրտխառնոց է եղել

Մամուլում այսօր տեղեկություն էր հրապարակվել, որ ցնցումների մեջ «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոն են տեղափոխել 3 տարեկան տղա երեխայի: Երեխան ցնցման մեջ է ընկել երեկ ոստիկանների կողմից Քեսաբի 6 հասցեում իր հայրիկի՝ Վազգեն Ռաֆայելյանի նկատմամբ բռնություն կիրառելուց հետո: Ռաֆայելյանն ասել է, որ երեխայի համար շտապօգնություն են կանչել ու տեղափոխում են հիվանդանոց:

ԲԿ-ից մեզ փոխանցեցին, որ երեխան ոչ թե 3 տարեկան է, այլ 5, նրան առավոտյան Շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, ստացել է առաջին բուժօգնություն։ Նաեւ նշեցին, որ երեխան ցնցումների մեջ չի եղել, առկա է եղել միայն սրտխառնոց։ Ստացել է առաջին բուժօգնություն, դեղեր է նշանակվել եւ մայրիկի հետ դուրս է գրվել։

Ոստիկանությունից հայտնում են, որ ներքին անվտանգության վարչությունում ծառողական քննություն է նշանակվել: