Ուկրաինացիները պնդում են, որ ռուս գեներալ-մայորի են սպանել

Ուկրաինացիները պնդում են, որ ռուս գեներալ-մայորի են սպանել

Նոյեմբերի 28-ին Ուկրաինայում ռազմական գործողությունների ժամանակ զոհվել է ռուս գեներալ-մայոր Վլադիմիր Զավադսկին։ Այդ մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։

Նախնական տվյալներով՝ Զավադսկին զոհվել է ականի վրա ավտոմեքենայի պայթյունի հետևանքով։ 
Ռուս զինվորականը զբաղեցնում էր ՌԴ ԶՈւ 14-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնը։