Խոսուն թվեր․ 2021թ․ հունվար-օգոստոսի փաստացին և 2022 թ․ համար խոստացվողը

Խոսուն թվեր․ 2021թ․ հունվար-օգոստոսի փաստացին և 2022 թ․ համար խոստացվողը

2021թ․ հունվար-օգոստոս՝ 2020թ․ նույն ժամանակահատվածի համեմատ․
• ՏԱՑ (տնտեսական ակտիվության ցուցանիշ)՝ +4,9 տոկոս, իսկ օրինակ՝ Վրաստանում՝ +12 տոկոս (շուրջ 2,5 անգամ գերազանցում է ՀՀ ցուցանիշը),
• պետական բյուջեի եկամուտների աճ՝ 11 տոկոս,
• պետական բյուջեի ծախսերի աճ՝ 10,4 տոկոս,
• պետական բյուջեի պակասուրդի աճ՝ 6,1 տոկոս,
• անապահովության նպաստների, կենսաթոշակների, նվազագույն աշխատավարձի չափերի աճեր՝ 0,
• միջին աշխատավարձն աճել է 6 տոկոսով,
 • ՍԳԻ (միջին գները) +6,4 տոկոս, իսկ հունվար-սեպտեմբերին՝ +6,7 տոկոս,
 • սննդամթերքի գները՝ +9,3 տոկոս, իսկ հունվար-սեպտեմբերին՝ +6,7 տոկոս։
2021թ․ սեպտեմբեր՝ 2020թ․ սեպտեմբերի համեմատ․
 • սննդամթերքի գները՝ +15,4 տոկոս,
• բանջարեղեն՝ +64,5 տոկոս, արևածաղկի բուսական յուղ՝ +55,1 տոկոս, ձու՝ +27,4 տոկոս։
2021թ․ 2-րդ եռամսյակ․
• նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեք՝ 70044 դրամ,
• նվազագույն ամսական աշխատավարձի չափ՝ 68000 դրամ,
• կենսաթոշակների միջին չափ՝ շուրջ 40000 դրամ,
• կենսաթոշակի նվազագույն չափ՝ 26500 դրամ։
2021թ․ հունվար-օգոստոս․
• օտարերկրյա ներդրումների ընդհանուր զուտ ներհոսք՝ +280 մլն․ ԱՄՆ դոլար,
• օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսք՝ +85,7 մլն․ ԱՄՆ դոլար,
• պետական պարտքի աճ՝ 12 տոկոս կամ 1 միլիարդ ԱՄՆ դոլար (31.08.2021թ. կազմել է շուրջ 8,953 միլիարդ ԱՄՆ դոլար),
• պետական բյուջեի կապիտալ ծախսերի թերակատարում՝ շուրջ 30 տոկոս,
2022 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված․
• ընդհանուր եկամուտներ՝ 1,946 տրիլիոն դրամ, աճ՝ 29 տոկոս (2021թ․ հունվար-օգոստոսի ցուցանիշը գերազանցում է շուրջ 3 անգամ),
• հարկային եկամուտներ և պետական տուրքեր՝ 1,844 տրիլիոն դրամ, աճ՝ 28 տոկոս,
• ընդհանուր ծախսեր՝ 2,188 տրիլիոն դրամ, աճ՝ 18,2 տոկոսով (2021թ․ հունվար-օգոստոսի ցուցանիշը գերազանցում է շուրջ 1,8 անգամ),
• կապիտալ ծախսերի աճ՝ 60,2 տոկոս (2021թ․ հունվար-օգոստոսին թերակատարում՝ շուրջ 30 տոկոսով),
 • պակասուրդ՝ 242,2 միլիարդ դրամ, նվազում՝ 29 տոկոս,
 • անապահովության նպաստների չափերի բարձրացում՝ 0,
• նվազազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի որոշ այլ տեսակների չափերի միջին աճ՝ 7-8 տոկոսով,
• նվազագույն ամսական աշխատավարձի աճ՝ 0,
• հանրային ծառայողների բազային աշխատավարձի աճ՝ 0,
• զբաղվածության պետական ծրագրի ֆինանսավորման նվազում՝ 25 տոկոսով,
• թիրախավորում՝
• սպառողական ապրանքների գների աճը 2022թ․՝ մինչև 5,5 տոկոս, 2021թ․՝ 7 տոկոս,
• ՀՆԱ-ի աճը 2022թ․՝ 7 տոկոս, 2021թ․՝ 6,5 տոկոս (2021թ․ հունվար-օգոստոսի փաստացին՝ 4,9 տոկոս)։

Պետական բյուջեի սոցիալական բնույթին հատկանշական օրինակ․
• նախորդ տարվա համեմատ 2004թ․ կենսաթոշակի միջին չափը բարձրացվել է 32,3 տոկոսով,
• նվազագույն ամսական աշխատավարձի չափը բարձրացել է 1,6 անգամ:

Թադևոս Ավետիսյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր