«Հրապարակ». Հերթական ծածուկ որոշումը. «վոյաժների» ֆինանասավորումը ավելացվել է

«Հրապարակ». Հերթական ծածուկ որոշումը. «վոյաժների» ֆինանասավորումը ավելացվել է

Կառավարության երեկվա նիստի չզեկուցվող հարցերի թվում՝ 61-րդ հարցով իշխանությունը հերթական ծածուկ որոշումն է կայացրել։ Զեկուցողը եղել է ֆինանսների նախարարությունը։ Հարցը կոչվում է․ «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի որոշման մեջ փոփոխություններ կատարելու եւ գումար հատկացնելու մասին»։

Որոշվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներին» 2019 թվին հատկացված գումարն ավելացնել 95 մլն դրամով։ Բացատրությունն այն է, որ  հատկացված գումարները չեն բավարարել։ Իսկ 2019-ին պետական բյուջեով նախատեսված է եղել 350 մլն դրամ, ընդ որում՝ կառավարության նախկինում կայացված 3 որոշումներով նշված գումարն ավելացվել է 530 մլն դրամով՝ կազմել 880 մլն: Մինչ այս պահը այդ 880-ից ծախսվել է 844.2 մլն-ն, սակայն մնացած 36 միլիոնը, պարզվում է, բավարար չէ մինչեւ տարեվերջ գործուղումների գնալու համար, ուստի եւս 95 միլիոն են ավելացրել: Այսինքն՝ պետական բյուջեից մոտ 2 միլիոն դոլար ծախսվել է վոյաժների վրա, ինչը փորձում են հանրությունից գաղտնի պահել։