Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի քրեական գործի մասին

Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի քրեական գործի մասին

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին՝ «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» փորձագիտական համաժողովի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ, որում մասնավորապես, անդրադարձավ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործին։

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրել դիզվառելիքի տրամադրման մրցույթում՝ հօգուտ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի օգտին որոշում կայացնելուն ենթադրաբար նպաստելու համար, որով պետությանը պատճառվել է 400 մլն դրամի վնաս․

«Դուք տեղյակ եք, որ օրեր առաջ մեղադրանք է առաջադրվել Սերժ Սարգսյանին, ըստ էության, կոռուպցիոն գործով։ Ինձ զարմացրին դրա հետ կապված որոշ արձագանքներ։ Ասում են՝ «Այ, էս ինչ զավեշտ է, Սերժ Սարգսյանին 400 մլն դրամի չարաշահման համար մեղադրանք է առաջադրվել։ Ես հասկանում եմ, որ կան մարդիկ ՀՀ-ում, որ կոռուպցիայի դեմ պայքարը պատկերացնում են, ինչպես համերգ հեռուստադիտողների հայտերով, երբ վարչապետի կողմից հայտ է ներկայացվում, որ Սերժ Սարգսյանի նկատմամաբ քրեական գործ հարուցվի 400 մլն դրամի սահմաններում։ Էս տրամաբանությամբ բխում է հաջորդ հարցը, թե ինչո՞ւ ես պատվիրել 400 մլն դրամանոց, այլ ոչ թե, ասենք, 4 միլիարդ դրամանոց։  Կոռուպցիոն մտածողությունը և կոռուպցիայի դեմ պայքարի այս ընկալումը, իմ կարծիքով, մեկը մյուսի շարունակությունն է։ Այսինքն՝ ըստ էության գործ ունենք նույն ծագման հետ, թե ինչպես է ընկալվում կոռուպցիայի դեմ պայքարը»,- ասաց Փաշինյանը։