Հարգելի նախկին իշխանություններ, ի՞նչ արեցիք կամ ասեցիք դուք իշխանությունը հանձնելուց հետո

Հարգելի նախկին իշխանություններ, ի՞նչ արեցիք կամ ասեցիք դուք իշխանությունը հանձնելուց հետո

Հայաստանում դատավոր մնացին այն նույն մարդիկ, ովքեր դատավոր էին նաև 2018 թվից առաջ։

Մնացածի հետ ոչինչ չի պատահել, պարզապես վերադարձան իրենց «գործին», իրենք առհասարակ դատավոր դարձվել էին երկու բանի համար` որ կարծեն, թե այնուամենայնիվ ինչ-որ բան են, և որ դակեն իրենց իջեցվող պատվերները։

Անշուշտ, կլինեն մարդիկ, ովքեր արդար կհամարեն այն, որ այդպես էլ չկայացած դստական համակարգն այսօր որպես չագուչ օգտագործվում է նախկին իշխանության ներկայացուցիչների դեմ։ Բայց չի կարող ապօրինությունը արդար լինել։ Ինձ համար առավել քան ցավալի է, որ այսօր ստիպված եմ շարունակել զբաղվել այն նույն բանով, ինչով զբաղված եմ եղել ողջ կյանքս` պայքարել ապօրինության դեմ։ Ապօրինության, որն այսօր արդեն ստացել է իրոք աննախադեպ այլանդակ ու անբարոյական երանգներ։ 

Իսկ դուք, հարգելի նախկին իշխանություններ, ի՞նչ արեցիք կամ ասեցիք դուք իշխանությունը հանձնելուց հետո։ Մի երկու անգամ ասեցիք, թե սխալներ ե՞ք ունեցել։ Ու վե՞րջ, այսքան բա՞ն։ Իսկ ո՞վ էր պատմելու, թե ինչն էր սխալ։ Ո՞վ էր պատմելու, թե որտեղից հայտնվեցին այս կամակատար դատավորները, ով դրանց նշանակեց, ում միջնորդածով նշանակեց, քանիսով նշանակեց։ Ով էր նրանց տարիներ շարունակ քշում, ով էր ցուցումներ տալիս, ոնց էր ցուցումներ տալիս, որ գործերով էր ցուցումներ տալիս, ով նրանց հրամանով աշխատել սովորացրեց...

Առնվազն 14 տարի հրապարակային պնդում եմ` քանի Հայաստանում իշխում է մարդը, այլ ոչ օրենքը, քանի դատական համակարգը հրաման ստացող ու կատարող կամակատարների հավաքածու է, ապագա չկա ու չի կարող լինել։ 

Հարգանքներս այն դատավորներին, ովքեր տարիներ շարունակ, անկախ իշխանությունից աշխատում էին ու աշխատում են օրենքով, չեն վախենում, ոգով ամուր են, հայրենասեր են, ունեն արդարության ներքին ջիղ։ Դուք քիչ չեք, հաշվի առնելով, մեր հասարակության մակարդակը` գուցե չարդարացված շատ եք։ Այո, շատերը, անգամ ձեր կոլեգա կոչվածները, ձեզ չեն հասկանում, չեն հասկանում դուք ինչ եք անում այս երկրի համար։ Բայց մենք հասկանում ենք, չէ՞, դուք հասկանում եք, չէ՞...

Հ.Գ. գրածս Սահմանադրական դատարանի որոշման հետ առհասարակ կապ չունի, այդ պրոցեսին չեմ հետևել, որոշման մասին էլ կարդացել եմ ֆեյսբուքում»: