Ռուսաստանում ադրբեջանցին հավաքագրել է գրոհայինների՝ Սիրիա ուղարկելու համար

Ռուսաստանում ադրբեջանցին հավաքագրել է գրոհայինների՝ Սիրիա ուղարկելու համար

Ստավրոպոլի դատարանը երկարատեւ բանտարկության է դատապարտել մի օտարերկրացու, ով հավաքագրել է մարդկանց, ովքեր այնուհետեւ որպես գրոհայիններ պետք է մեկնեին Սիրիա՝ պատերազմին մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է newstracker.ru-ն։ Ստավրոպոլի Անվտանգության դաշնային ծառայության բաժանմունքի աշխատակիցները հայտնաբերվել են հավաքագրողին եւ պարզել, որ վերջինս ադրբեջանցի Անար Մամեդովն է։ Նա սոցկայքերի միջոցով կապ է հաստատել ՌԴ տարբեր քաղաքացիների հետ, համոզելով նրանց անդամագրվել Սիրիայի տարածքում գործող անօրինական զինված խմբավորումներին։ Ռուսաստանում նա ապրել է Վրաստանի քաղաքացու կեղծ անձնագրով։ Նա շփվել է առնվազն երեք պոտենցիալ գրոհայինի հետ։