Ինչ հեղինակություն ունեն քաղաքական ուժերը Վրաստանում

Ինչ հեղինակություն ունեն քաղաքական ուժերը Վրաստանում

Եթե վաղը լիներ պառլամենտական ընտրություններ Վրաստանում, ապա իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ամենայն հավանականությամբ կհավաքեր 23 տոկոս քվե, իսկ ընդդիմադիրները հանրագումարում՝ 41 տոկոս։ Նման վիճակագրություն է հրապարել հեղինակավոր IRI ամերիկյան կազմակերպությունը։ Ըստ այդմ, հարցվածների 32 տոկոսը դեռեւս չի որոշել, թե ում կտա իր քվեն։ 4 տոկոսն ընդհանրապես որեւէ մեկի օգտին չի քվեարկելու։ Իսկ ահա ըստ քաղաքական ուժերի, ձայների բաշխվածությունը կլիներ հետեւյալը․

«Ազգային միասնական շարժում» - 15 տոկոս, «Եվրոպական Վրաստան/Ազատ դեմոկրատներ» - 5 տոկոս, Լեյբորիստներ 5 տոկոս, «Հայրենասերների ալյանս»՝ 4 տոկոս, «Քաղաքացիական շարժում»՝ 3 տոկոս, «Հանուն Նոր Վրաստանի»՝ 2 տոկոս, «Դեմոկրատական շարժում»՝ 2 տոկոս, «Լելո» ՝ 2 տոկոս, «Գիրչի» 1 տոկոս եւ այլն։ Կոալիցիոն կառավարությունում հարցվածների 28 տոկոսը ցանկանում է տեսնել «Եվրոպական Վրաստանին», 25 տոկոսը՝ «Ազգային միասնական շարժմանը», 24 տոկոսը՝ «Վրացական երազանքին»։