«Չեմ կարող մասնակցել». Սիմոնյանին հրավիրել են Մայր Տաճարի վերաօծման ու Մյուռոնօրհնության արարողություններին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հրավիրել են Մայր Տաճարի վերաօծման ու Մյուռոնօրհնության արարողություններին։
«Ցավոք սրտի, այստեղ չեմ գտնվելու, պաշտոնական այցով գտնվելու եմ Կանադայում ու չեմ կարող մասնակցել»,- լրագրողներին ասաց նա։
Սիմոնյանն ընդգծեց՝ եթե լիներ Հայաստանում՝ անպայման կգնար արարողություններին։
Հրավիրե՞լ են արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ԱԺ նախագահն ասաց, որ տեղյակ չէ։
Կարծիքներ