Լրատվամիջոցները սխալ էին թարգմանել Բուքիքիոյի նամակը

Լրատվամիջոցները սխալ էին թարգմանել Բուքիքիոյի նամակը

Զանգվածային լրատվամիջոցները սխալ էին թարգմանել Բուքիքիոյի նամակը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն՝ անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի նամակին։

Հիշեցնենք՝այդ նամակում Բուքիքիոն ափսոսանք էր հայտնել, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունները չեն համապատասխանում հանձնաժողովի հստակ հանձնարարականներին։

«Հավանաբար նկատել եք այդ սխալմունքը, որտեղ Բուքիքիոն ներկայացրել է, որ իրենց առաջարկներն ամբողջությամբ չեն ընդունվել, բայց մամուլում հրապարակվել է, որ իրենց հանձնարարություններն ամբողջությամբ չեն ընդունվել», - ասաց պատգամավորը։