Բաշարին փոխարինեցին Բաշիրով. Սիրիայում ժամանակավոր կառավարություն են ստեղծել
Սիրիայում ձևավորված ժամանակավոր կառավարությունը կգործի մինչև 2025 թվականի մարտը։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետի պաշտոնակատար Մուհամմեդ Ալ-Բաշիրը։
«Ձևավորվել է ժամանակավոր կառավարություն, այն բաղկացած է «փրկության կառավարության» մի քանի նախարարներից։ Սա ժամանակավոր կառավարություն է, որը կգործի մինչև 2025 թվականի մարտը, քանի դեռ չեն լուծվել սահմանադրական խնդիրները»,- ասել է Ալ-Բաշիրը, որի խոսքերը մեջբերում է al-Watan-ը:
Նա նշել է, որ կառավարությունը կապահովի անվտանգությունը և կպահպանի պետական ինստիտուտների կայունությունը՝ կանխելու երկրի փլուզումը։
Նախարարների կաբինետը քաղաքացիներին ծառայություններ կտրամադրի մինչև նոր կառավարության ձևավորումը, հավելել է Ալ-Բաշիրը։
Քաղաքական գործիչը հույս է հայտնել, որ նախկին կաբինետի նախարարները օգնություն կտրամադրեն ժամանակավոր կառավարությանը։
Կարծիքներ