Կառավարությունը բավարարեց «ՍՐՈՒՐԵԱՆ ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ» կողմից ներկայացված հայտը

Կառավարությունը բավարարեց «ՍՐՈՒՐԵԱՆ ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ» կողմից ներկայացված հայտը

Կառավարությունը բավարարեց «ՍՐՈՒՐԵԱՆ ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: «ՍՐՈՒՐԵԱՆ ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող ապրանքները օգտագործվելու են ակնաբուժական ծառայությունների մատուցման համար

Արդեն իսկ իրականացվել է 120 մլն ՀՀ դրամի ներդրում: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 170 մլն ՀՀ դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 6 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 3 նոր աշխատատեղ` 150,000-180,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է  142,767,000 ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 7,235,750 ՀՀ դրամ: Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։