Ռուսների դեմ տեղեկություններ հավաքագրող թիմը լուծարվել է 

Ռուսների դեմ տեղեկություններ հավաքագրող թիմը լուծարվել է 

The Washington Post պարբերականը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը լուծարել է միջգերատեսչական աշխատանքային խումբը, որը զբաղվում էր Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ հետախուզական տվյալների հավաքագրմամբ։

Համաձայն պարբերականի հրապարակման, այդ աշխատանքային խմբի հավաքագրած տեղեկությունները, որոնք հատկապես վերաբերում էին Ռուս-Ուկրաինական պատերազմում ՌԴ գործած ռազմական հանցագործություններին, տրամադրվում էին ԱՄՆ դաշնային կառավարությանը։ Նշվում է նաեւ, որ լուծարվել է այդ աշխատանքային խմբի կոորդինատորի պաշտոնը։