Հրահանգ է իջեցվել ԵՊՀ ռեկտոր չընտրել

Հրահանգ է իջեցվել ԵՊՀ ռեկտոր չընտրել

Հունվարի 31-ին ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդի նիստի ընթացում պարզ դարձավ, որ 
 համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթը կայանալու է մարտի 23-ին, սակայն   հավանականությունը մեծ է, որ իշխանական թեևը կդիմի սաբոտաժի, քվորում չի ապահովվի և  այդ օրը մայր բուհում այդպես էլ ռեկտոր չի ընտրվի, քանի որ իշխանությունները  մինչ այսօր թեկնածու չունեն, ցանկալիները  չեն համապատասխանում ԵՊՀ կանոնադրության պահանջներին, իսկ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը ընդհանրապես հայտնվել է խաղից դուրս իրավիճակում։  Թեպետ  Կապանում իր ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անձամբ  հայտարարեց, որ 2 տարի բուհերում ռեկտորների ընտրություններ չեն լինելու, կառավարությունը երկու տարով բուհերում ժամանակավոր կառավարիչներ է նշանակելու, մինչև կրթական համակարգը բարեփոխեն և ռեկտորների թափուր պաշտոնների համար մրցույթներ հայտարարեն, մենք տեղեկություն ունենք, որ քայլարածները, այդուհանդերձ, ԵՊՀ ռեկտորի ընտրության հարցը ուզում են լուծել ապրիլից հետո։ Բանն այն է, որ ապրիլի 1-ին կառավարության որոշմամբ ավարտվում  է հոգաբարձուների խորհրդի անդամների  լիազորությունները, իսկ հոգաբարձուների նոր խորհդով, պարզ է, որ ցանկալի թեկնածուին անցկացնելն ավելի հավանական է։

Կա տարբերակ նաև, որ Կրթության և գիտության մասին նոր օրենքի ընդունումը իշխանությունների համար ամենացանալի տարբերակն է, որին, ի դեպ,  պրոֆեսորա-դասախոսական կազմը բացասական գնահատական է տվել և որոշ եզրույթներ գնահատել անընդունելի։ Բանն այն է, որ Կրթության և գիտության նոր օրենքով ԵՊՀ ռեկտոր կարող է ընտրվել գիտությունների թեկնածուն, ով ունի 5 տարվա դասախոսական ստաժ, անգամ ոչ պետական բուհերի ստաժ, իսկ գործող օրենքը պահանջում էր ռեկտորից պրոֆեսորի կոչում: Այս կետը բացատրվում է նրանով, որ իմքայլականների շարքում գիտության թեկնածուններ կան, սակայն ոչ ավելին. այս կետը հնարավորություն կտա ցանկացած իմքայլական թեկնածուի նշանակել ռեկտոր: