Թուրքիան «ցնցումների շեմին է». պատրաստվում են վատագույնին

Էգեյան ծովի Սանտորինի կղզում սեյսմիկ ակտիվության ֆոնին Թուրքիան սկսել է նախապատրաստվել երկրաշարժերին և ցունամիներին։ Այս մասին հաղորդվում է Թուրքիայի աղետների եւ արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) կայքում։
«Տարածաշրջանում սեյսմիկ փոթորկի ձևով ակտիվության արդյունքում 2025 թվականի փետրվարի 7-ի դրությամբ 3 բալից ավելի ուժգնությամբ երկրաշարժերի թիվը հասել է 761-ի: Երկրաշարժերն ուժգնանում են Սանտորինի կղզուց մոտավորապես 25 կմ հյուսիս-արևելք, և դրանց խորությունը տատանվում է 5-ից մինչև 25 կմ: Մեր երկրի ափերին ամենամոտ երկրաշարժը տեղի է ունեցել 140 կմ հեռավորության վրա»,- ասվում է զեկույցում։
Կա նաև փոքր հավանականություն, որ տարածաշրջանում շարունակվող սեյսմիկ ակտիվությունը կարող է հանգեցնել հրաբխային ակտիվության:
AFAD-ն արդեն շարժական ազդանշանային համակարգեր է տեղակայել Իզմիր, Այդին և Մուղլա նահանգներում՝ տեղի բնակիչներին զգուշացնելու հնարավոր վտանգի մասին: Բացի այդ, վարչությունն ուժեղացրել է համակարգումը արտակարգ իրավիճակների արձագանքման ստորաբաժանումների միջև:
Կարծիքներ