Ավելի քան 300 հազար ոստիկան ապահովում է Իրանի ընտրությունների անվտանգությունը

Ավելի քան 300 հազար ոստիկան ապահովում է Իրանի ընտրությունների անվտանգությունը

«Ընտրությունները կանցնեն ժողովրդի  բարձր մասնակցությամբ և դրանց անվտանգությունն ապահովված կլինի»։ 
Այդ մասին հայտարարել է Իրանի ընտրությունների անվտանգության գարսենյակի ղեկավար և ԻԻՀ ՆԳ փոխնախարար Մաջիդ Միրահմադին։ Նա հավելել է, որ ընտրությունների անվտանգությունը պահպանում է 250- 300 հազար ոստիկան։

«Թշնամին համակողմանի հոգեբանական պատերազմ է վարում, որպեսզի կասկածներ սերմանի մարդկանց սրտերում ու նրանք չգնան ընտրությունների։ Սակայն դրանք հուսահատ ջանքեր են և իրանցիները պետք է անտեսեն այդ գորոծղությունները։ Մենք անշուշտ առաջին իսկ հնարավորության դեպքում առաջին պատմողը կլինենք ու կտեղեկացնենք մեր ազնվագույն ժողովրդին»,-ընդգծել է Միրահմադին։