Open Arms նավին թույլ են տվել կայանել Լամպեդուզա կղզում

Open Arms նավին թույլ են տվել կայանել Լամպեդուզա կղզում

Իսպանական Open Arms ոչ կառավարական կազմակերպության փրկակարական նավին, որի վրա ներգաղթյալներ են, թույլատրվել է կայանել Լամպեդուզա կղզում այն բանից հետո, երբ Ագրիջենտո քաղաքի դատախազ Լուիջի Պատրոնաջիոն որոշում է կայացրել անհապաղ դուրս բերել նավում գտնվող բոլոր մարդկանց։ Այս մասին հայտնում է իսպանական La Sexta պարբերականը։ Դատախազը նաեւ որոշում է կայացրել ժամանակավորապես կալանավորել նավը։ Նավի վրա գտնվող ութսուներեք մարդու համար սարսափ ֆիլմ հիշեցնող իրականությունը ավարտվեց ու նրանց սկսել են օգնություն ցուցաբերել արդեն ցամաքում՝ 19 օր շարունակ տեւած «գերությունից» հետո։