«Իմ քայլը» չի ընտրելու դատավորի թեկնածուներից ոչ մեկին․ Մակունց

«Իմ քայլը» չի ընտրելու դատավորի թեկնածուներից ոչ մեկին․ Մակունց

Խորհրդարանական մեծամասնությունը տապալեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների ընտրությունը: Բարձրագույն դատական խորհուրդն առաջադրել էր Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները, որոնցից Սամվել Գրիգորյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել, և պատգամավորները պետք է ընտրություն կատարեն մյուս երկու թեկնածուների միջև: Սակայն անցած երկու օրերին իմքայականները ոչ թե քննարկեցին թեկնածուներին, այլ նրանց ներկայացրած ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հայտնի հայտարարությունն ՝արված նոյեմբերի 15-ին«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց` չեն ընտրելու ներկայացված թեկնածուներից ոչ մեկին:

«Այս քայլով «Իմ քայլը» խմբակցությունը դիրքորոշում է հայտնելու ոչ թե թեկնածուների նկատմամբ, որոնց մեծագույն ակնածանքով ենք վերաբերվում, այլ որպես վերաբերմունք ԲԴԽ նախագահի գործունեության և հայտարարությունների վերաբերյալ»,-ասաց նա: Ընտրությանը իշխող ֆրակցիան չմասնակցեց։