Կոչ էին անում Մայդան անել Վրաստանում. Պապուաշվիլին մեղադրել է Շվեդիային

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Շվեդիայի կառավարությանը մեղադրել է իր երկրում ընդդիմությանը ֆինանսավորելու մեջ, գրում են վրացական լրատվամիջոցները։
««Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի արմատական օրակարգի հետևում Շվեդիայի կառավարության ֆինանսավորումն է, իսկ Շվեդիայի խորհրդարանի եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Էրիկ Օտտոսոնը բացահայտորեն Մայդանի և արմատականացման կոչ է անում»,- սոցցանցում գրել է նա:
Նա իր գրառմանը կցել է տեսանյութ Էրիկ Օտտոսոնի հետ 2024 թվականի նոյեմբերի 11-ին արված հարցազրույցից մի հատվածով։ «...Շվեդիայում ոչ ոք չհեռացավ այս կոչերից»,- ասել է Պապուաշվիլին:
Օտտոսոնը Վրաստան է այցելել 2024 թվականի նոյեմբերին և ընդդիմության հանրահավաքում երկրի քաղաքացիներին կոչ է արել «դուրս գալ փողոցներ բողոքի ակցիաներով, ընդլայնել դրանք, ինչպես դա եղավ Ուկրաինայի Մայդանում»։
Կարծիքներ