Ո՞վ էր տղամարդը,և ինչո՞ւ Բակո Սահակյանին կոչեց Արցախի մարզպետ

Ո՞վ էր տղամարդը,և ինչո՞ւ Բակո Սահակյանին կոչեց Արցախի մարզպետ

Գյումրու Սեւ բերդ ամրոցում՝ Անկախության 28-ամյակին նվիրված «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության վերջում՝ մասնակիցներից մեկը, դիմելով Արցախի նախագահ Բակո Սահակյանին, նրան կոչել է ՀՀ Արցախի մարզպետ:

Տղամարդը, որ  նման կերպով էր դիմել Արցախի նախագահին, «Սարերի Բարիք» սոցիալական ձեռնարկության հիմնադիր Արտուշ Խաչատրյանն էր, ով անդրադառնալով դեպքին՝ նշում է. 

«Պարզ ու համառոտ այն մասին, թե ինչու եմ Արցախի նախագահին, ՀՀ Արցախի մարզպետով դիմել, որը լայն քննարկման թեմա է դարձել ..
Ես երբեք չեմ համարել, որ Արցախը այլ պետություն է, ու երբ բեմից րոպեն մեկ առանձին֊առանձին հնչեցնում էին իրենց ողջույնի խոսքում՝ հարգելի " ՀՀ վարչապետ, ՀՀ նախագահ ու Արցախի հանրապետության նախագահ...
Ես ուզեցի ՀՀ Անկախության տոնի օրը սրտանց ասել, որ Արցախը Հայաստանի մարզերից մեկն է ինձ համար... Իսկ Արցախի նախագահը այդ մարզի մարզպետն է։
Ես Արցախի նախագահի դեմ ոչինչ չունեմ ու չեմ էլ ունեցել...
ՀՀ Արցախի մարզ ...
Հրաշալի է հնչում, ով քաղաքական ենթատեքստ տեսավ սրա տակ, սխալվեց...
Դա իմ ու հայ ժողովրդի սրտի ցանկությունն է.
Իսկ ով չի ուզում, որ Հայաստանն ու Արցախը միանան, դա իրենց խնդիրն է. լիքը մարդ, լիքը կարծիք...»