Կազանյան հրաձգությունից տուժածների թիվը հասել է 23-ի

Կազանյան հրաձգությունից տուժածների թիվը հասել է 23-ի

Մայիսի 12-ի դրությամբ Կազանի դպրոցներից մեկում նախօրեին տեղի ունեցած հրաձգության հետեւանքով տուժածների թիվը հասել է 23-ի։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն հավելելով, որ տուժածները գտնվում են հիվանդանոցում։

Ներկայումս երեխաների վիճակը կայուն է։ Վեցի վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը՝ ծայրահեղ ծանր։ Այսօր նաեւ կորոշվի բժշկական կոնսիլիումի արդյունքում, թե տուժած երեխաներին արժի արդյոք տեղափոխել Մոսկվա՝ հետագա բուժումն այնտեղ իրականացնելու համար։