Ի՞նչ է կատարվում Նիգերում. հիմա էլ ԿԽՄԿ-ին վտարում են երկրից

Նիգերի իշխանությունները Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) խնդրել են լքել երկիրը, հայտնում է AFP-ն՝ հղում անելով իր աղբյուրին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Նիգերի և ԿԽՄԿ-ի միջև պայմանավորվածությունները խզվել են։
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ ԿԽՄԿ գրասենյակները փակվել են, և որ կառավարությունը կարգադրել է կազմակերպության աշխատակիցներին անհապաղ հեռանալ երկրից:
Ըստ AFP-ի աղբյուրի, մարդասիրական կազմակերպության օտարերկրյա աշխատակիցների մի մասն արդեն սկսել է լքել երկիրը։
ԿԽՄԿ-ի կայքում նշվում է, որ Նիգերում կազմակերպությունն օգնություն է ցուցաբերել երկրի հարավ-արևելքում հակամարտությունից տուժած մարդկանց։ Կազմակերպությունը օգնություն է տրամադրել նաև աֆրիկյան հանրապետության հյուսիս-արևելքում մարտերի հետևանքով փախստական դարձած մարդկանց:
ԿԽՄԿ-ն զբաղվում էր հումանիտար օգնության առաքմամբ, վիրավորներին բուժելով, ջրամատակարարմամբ, գյուղացիներին ու ֆերմերներին աջակցելով։
2023 թվականի ամռանը Նիգերում ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել։
Դրանից հետո երկիրը սկսեց խզել հարաբերությունները արևմտյան երկրների հետ։ Բացի այդ, Նիգերը նույնպես հրաժարվել է ԵՄ-ի հետ երկու պաշտպանական համաձայնագրերից։ Անցյալ տարվա մարտին Նիգերի կառավարությունը հայտարարեց ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցության պայմանագրի անհապաղ դադարեցման մասին։
Կարծիքներ