Բեռնատարը շուռ է եկել, դառնալով մի քանի մարդու մահվան պատճառ՝ Չինաստանում

Բեռնատարը շուռ է եկել, դառնալով մի քանի մարդու մահվան պատճառ՝ Չինաստանում

Չինաստանում մանրախիչով բեռնված բեռնատարը շուռ է եկել՝ դառնալով ութ մարդու մահվան պատճառ։ Եւս 11 մարդ էլ տարբեր ծանրության մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են։ Դեպքը տեղի է ունեցել Չինաստանի կենտրոնական հատվածում գտնվող Հենան նահանգի Սինյան քաղաքում։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը։

Ըստ պաշտոնական հայտարարության, վթարից մի քանի ժամ առաջ այդ տեղով անցել է մեկ այլ բեռնատար, որը բեռնված է եղել սխտորով, որի մի մասը թափվել է ճանապարհի վրա։ Օրվա երկրորդ կեսին այնտեղ հավաքված են եղել մարդիկ, որպեսզի հավաքեն այդ թափված սխտորը։ Հենց նրանք էլ զոհվել կամ մարմնական վնասվածքներ են ստացել մանրախիճով բեռնված բեռնատարի շուռ գալու հետեւանքով։