Լեն Վայզմանը կնկարահանի «Ջոն Վիքի» սփին-օֆֆը

Լեն Վայզմանը կնկարահանի «Ջոն Վիքի» սփին-օֆֆը

Լեն Վայցմանը կնկարահանի «Բալետի պարուհին», որը «Ջոն Վիքի» սփին-օֆֆն է հանդիսանում, իսկ ահա Շեյ Հաթենն էլ կզբաղվի վերջինիս համար սցենար գրելով։ Այս մասին հայտնում է КиноПоиск-ը։ Սյուժեի առանցքում երիտասարդ վարձու մահդասպան կինն է, ով մտադիր է վրեժ լուծել այն մարդկանցից, ովքեր սպանել են իր ծողներին։ Այս պահին դեռ հայտնի չէ, թե ով է մարմնավորելու գլխավոր հերոսին, սակայն «Ջոն Վիք 3»-ում մի որ տեւական էպիզոդում հայտնվել է Յունիթի Ֆելան եւ հնարավոր է նա էլ մարմնավորի։ Դեռեւս հայտնի չէ նաեւ, թե Կիանու Ռիվզը կվերադառնա արդյոք թե՝ ոչ։